ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Եղանակը Հայաստանում
հոկտեմբեր 28 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 28-ի և նոյեմբերի 2-ի երեկոյան առանձին շրջաններում, հոկտեմբերի 29-30-ը, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան, 29-30-ը, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`       25.8°C (2023թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`          -3.6°C (1965թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`      10.2°C

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում