ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Եղանակը Հայաստանում
օգոստոսի 28 • 10:18, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 28-ի կեսօրից հետո, 29-31-ը, սեպտեմբերի 1-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, սեպտեմբերի 2-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-2-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 28-31-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։ 

Երևան քաղաքում`

Օգոստոսի 28-ին կեսօրից հետո, 29-31-ի և սեպտեմբերի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։ 

Երևան քաղաքի օգոստոսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.1°C (1998 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝    10.5°C (1983 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝     24.7°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ