Եղանակը Հայաստանում
հուլիսի 28 • 10:00, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Հուլիսի 28-ի ցերեկը, 29-31-ն, օգոստոսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 28-ին և 30-31-ն, օգոստոսի 1-2-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ի ցերեկը, 29-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Hh 28.07

Երևան քաղաքում` 

Հուլիսի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ը, օգոստոսի 1-2-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Erevan 28.07

Երևան քաղաքի հուլիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    40.2°C (2017թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         11.5°C (2009թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    26.5°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Sevan 28.07

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ