Եղանակը Հայաստանում
ապրիլի 28 • 09:56, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ը, մայիսի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 29-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի և 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի ևս 2-3 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով։

Հհ 28.04

Երևան քաղաքում`

Ապրիլի 28-ի կեսօրից հետո, 29-30-ի գիշերը և կեսօրից հետո, մայիսի 1-3-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Երևան 28.04
Երևան քաղաքի ապրիլի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    30°C (2008թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        0.8°C (1974թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    14.6°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 28.04

Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ