Եղանակը Հայաստանում
ապրիլի 28 • 10:18, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ը, մայիսի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-29-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով, ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

Հհ 28.04

Երևան քաղաքում` 

Ապրիլի 28-ի երեկոյան ժամերին, 29-30-ը, մայիսի 2-3-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 28.04

Երևան քաղաքի ապրիլի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    30°C (2008թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        0.8°C (1974թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    14.6°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 28.04

Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ