ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Եղանակը Հայաստանում
նոյեմբեր 27 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 27-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 1-2-ն առանձին լեռնային շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի, դեկտեմբերի 1-2-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Երևան քաղաքի նոյեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    16.8°C (1977թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -14.1°C (1992թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    2.9°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ