օգոստոսի 27 • 09:29, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 27-ի կեսօրից հետո, 28-31-ի և սեպտեմբերի 1-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 28-31-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Քամին` հարավարևելյան եւ արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-31-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Երևան քաղաքում`
Օգոստոսի 27-ի երեկոյան հնարավոր է, 28-ի կեսօրից հետո, 29-31-ի և սեպտեմբերի 1-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։
Երևան քաղաքի օգոստոսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.5°C (2014 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 10.8°C (1987 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.7°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ