հունիսի 27 • 10:10, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հունիսի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 28-30-ը և հուլիսի 1-2-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հունիսի 27-ին կեսօրից հետո, 28-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ