Եղանակը Հայաստանում
մարտի 27 • 10:03, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Մարտի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը շրջանների զգալի մասում, 28-ի և 29-ի ցերեկը, 30-31-ը, ապրիլի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 28-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Հհ 27.03

Երևան քաղաքում`

Մարտի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-ի երեկոյան, 30-31-ը, ապրիլի 1-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 28-ի ցերեկը, 29-ի գիշերն, ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 27.03

Երևան քաղաքի մարտի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    24°C (2001թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       -6.9°C (1956թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    8.1°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 27.02

Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ