Եղանակը Հայաստանում
փետրվարի 27 • 10:07, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների մեծ մասում, մարտի 1-ին, 2-ի գիշերը, 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 27-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին կնվազի 8-10 աստիճանով:

Հհ 27․02

Երևան քաղաքում`

Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով։ Մարտի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 27,02

Երևան քաղաքի փետրվարի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    19.6°C (1955թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -14.5°C (1992թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    2.4°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․
Սևան 27․02

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ