հուլիսի 27 • 09:58, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի և օգոստոսի 1-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 27-31-ը, օգոստոսի 1-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Հուլիսի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-31-ի, օգոստոսի 1-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։
Երևան քաղաքի հուլիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.5°C (2017թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 13.0°C (1985թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.8°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ