Եղանակը Հայաստանում
նոյեմբերի 26 • 10:03, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 19°C (2023թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -16.4°C (1953թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 3°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ