սեպտեմբերի 26 • 10:06, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 26-ի և 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 1-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 27-30-ն առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ, սեպտեմբերի 28-30-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, սեպտեմբերի 28-29-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-29-ը և հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։
Երևան քաղաքի սեպտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.4°C (2004թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 1°C (1983թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.5°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ