ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Եղանակը Հայաստանում
օգոստոսի 26 • 10:11, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 27-31-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-31-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում`

Օգոստոսի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 27-28-ի երեկոյան ժամերին, 29-31-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։

Երևան քաղաքի օգոստոսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    37.8°C (2014 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝    10.6°C (1992 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    24.5°C 

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ