հունիսի 26 • 09:50, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հունիսի 26-ի կեսօրից հետո, 27-ի գիշերը, 28-ին առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 28-30-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում`
Հունիսի 26-ի և 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 27-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հունիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.5°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.5°C (1994թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 23.6°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ