Եղանակը Հայաստանում
մայիսի 26 • 10:00, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 26-ի և 28-ի ցերեկը , 31-ի գիշերը առանձին շրջաններում, 29-30-ը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը մայիսի 26-28-ը կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ի ցերեկային ժամերին կնվազի 6-10 աստիճանով։

Հհ 26.05

Երևան քաղաքում`

Մայիսի 26-ի և 28-ի երեկոյան, 29-30-ի օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 26.05

Երևան քաղաքի մայիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    31.5°C (2007թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        5.9°C (1969թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    19°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 26.05

Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ