Եղանակը Հայաստանում
փետրվարի 26 • 10:24, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 26-ի ուշ երեկոյան, 27-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 26-ի երեկոյան լեռնային և նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 27-28-ը ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։
             
Փետրվարի 26-ին հանրապետության շրջանների զգալի մասում, այդ թվում՝ նաև Արարատյան դաշտում և Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ն աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով: Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ի ուշ երեկոյան, 27-28-ը շրջանների մեծ մասում, մարտի 1-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 27-28-ը ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։ Մարտի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին` հարավարևմտյան` 4-8 մ/վ, փետրվարի 26-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ն աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով:

Հհ 26․02

Երևան քաղաքում`

Փետրվարի 26-ի ցերեկը սպասվում է անձրև։ Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Երևան 26․02

Երևան քաղաքի փետրվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    19.5°C (2016թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -22.8°C (1972թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    1.9°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․
Սևան 26․02

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ