ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Եղանակը Հայաստանում
նոյեմբեր 25 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 25-ի ցերեկը, 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին առանձին շրջաններոում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 26-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 26-ի գիշերը՝ 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ի գիշերը և առավոտյան սպասվում է անձրև։

Երևան քաղաքի նոյեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    15.8°C (1968թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -13.1°C (1992թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝     3.3°C                                       

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ