ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Եղանակը Հայաստանում
սեպտեմբեր 25 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 28-ի գիշերը և կեսօրից հետո, 29-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

 Սեպտեմբերի 25-ի ցերեկը օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի մոտ 5-7 աստիճանով, հանրապետության մյուս մարզերում 2-4 աստիճանով։ Սեպտեմբերի 28-29-ը ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան, 29-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի սեպտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    32.4°C (2004թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         2.9°C (1983թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    18.6°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ