Եղանակը Հայաստանում
ապրիլի 25 • 10:26, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ի երեկոյան, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 26-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Հհ 25.04


Երևան քաղաքում` 

Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ի երեկոյան, 27-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 28-30-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 25.04

Երևան քաղաքի ապրիլի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    33°C (1997թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       -0.4°C (2017թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    13.9°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 25.04
Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ