Եղանակը Հայաստանում
մարտի 25 • 09:56, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Մարտի 25-ի ցերեկը, 26-28-ը, 30-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 25-ի ցերեկն ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով, 26-ի ցերեկը ողջ հանրապետությունում կբարձրանա՝ 3-5 աստիճանով։

Հհ 25.03

Երևան քաղաքում`

Մարտի 25-ի ցերեկը, 26-28-ը, 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 26-ին և 30-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ: Մարտի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 25.03

Երևան քաղաքի մարտի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    25.8°C (2008թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -7.9°C (1998թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    7.7°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 25.03
Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ