դեկտեմբերի 24 • 10:29, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-ի կեսօրից հետո, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, 27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-28-ը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։
Երևան քաղաքի դեկտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12°C (2019թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -19.3°C (1973թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -2.2°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ