Եղանակը Հայաստանում
սեպտեմբերի 24 • 10:06, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ի և 29-ի ցերեկը, 27-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Սեպտեմբերի 27-28-ն առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։ 

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9 մ/վ, սեպտեմբերի 28-29-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Հհ 24.09

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։

Երևան 24.09

Երևան քաղաքի սեպտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    32°C (2002թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        5°C (2016թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    19°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 24.09

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ