օգոստոսի 24 • 09:37, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-27-ի երեկոյան ժամերին, 28-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 26-28-ի երեկոյան ժամերին, 29-ի գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
Երևան քաղաքի օգոստոսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.6C (1977 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.4°C (1960 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.7°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ