Եղանակը Հայաստանում
մայիսի 24 • 09:56, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 24-ի ցերեկը, 25-26-ը ժամանակ առ ժամանակ, 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մայիսի 25-27-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

24.05

Երևան քաղաքում`

Մայիսի 24-ի ցերեկը, 25-26-ը ժամանակ առ ժամանակ, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Screenshot 2026 05 24 135240

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ