փետրվարի 24 • 10:09, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը, մարտի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 25-27-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում`
Փետրվարի 24-ի կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ի կեսօրից հետո, 27-28-ը, մարտի 1-ին սպասվում են տեղումներ, գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի փետրվարի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.5°C (2022թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -25.5°C (1972թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 1.2°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ