ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Եղանակը Հայաստանում
սեպտեմբեր 23 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 25-28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով, 25-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի սեպտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝        33°C (2015թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝            3°C (1987թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝        19°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ