Եղանակը Հայաստանում
սեպտեմբերի 23 • 09:49, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ը, 26-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9 մ/վ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճանով։

Հհ 23.09

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-26-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ի գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև:

Երևան 23.09

Երևան քաղաքի սեպտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    33°C (2015թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        3°C (1987թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    19°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 23.09

Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ