Եղանակը Հայաստանում
մարտի 23 • 09:49, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Մարտի 23-ի ցերեկը, 25-28-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ 

Հհ 23.03

Երևան քաղաքում`

Մարտի 23-ի ցերեկը, 25-28-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 23.03

Երևան քաղաքի մարտի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    27.5°C (2018թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       -5°C (2012թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    8.1°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 23.03

Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի մեծացում։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ