փետրվարի 23 • 10:43, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 23-ի ցերեկը, 24-25-ը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 25-27-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-19 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում`
Փետրվարի 23-ի և 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ի կեսօրից հետո, 27-28-ը սպասվում են տեղումներ՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։

Երևան քաղաքի փետրվարի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 16.8°C (2022 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -24.5°C (1985 թ.
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.9°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ