հունվարի 23 • 10:23, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունվարի 23-ի ցերեկը և 24-ին Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հունվարի 24-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին պասվում է մերկասառույց։
Հանրապետության տարածքում`
Հունվարի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հունվարի 23-ի ցերեկը սպասվում է ձյուն: Հունվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.4°C (1963 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -27.1°C (1964 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -4.7°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ