ապրիլի 23 • 10:19, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 23-ին և 25-ին առանձին վայրերում՝ հորդառատ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 24-ի ցերեկը նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում`
Ապրիլի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը և առավոտյան, 25-ին, 26-ի երեկոյան, 27-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 24-ի, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի ապրիլի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 32.2°C (2008թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -2.2°C (1993թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.5°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի մեծացում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ