Եղանակը Հայաստանում
սեպտեմբերի 22 • 09:56, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Սեպտեմբերի 22-ի և 26-ի ցերեկը, 27-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 23-25-ը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9 մ/վ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճանով։

Հհ 22.09

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-26-ը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։

Երևան 22.09

Երևան քաղաքի սեպտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    33.8°C (2017թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       3.4°C (1987թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝  19°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 22.09

Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի թույլ արտահայտված փոփոխական ռեժիմ։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ