Եղանակը Հայաստանում
մայիսի 22 • 11:30, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 22-ի ցերեկը, 23-27-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 22-ի և 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Հհ 22՚05

Երևան քաղաքում`

Մայիսի 22-ի ցերեկը, 23-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևան 22.05

Երևան քաղաքի մայիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    33.6°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         6.2°C (1978թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    19°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 22.05

Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ