ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Եղանակը Հայաստանում
հուլիսի 22 • 09:57, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 22-ի ցերեկը, 23-ի և 25-ի առավելապես կեսօրից հետո, 24-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 22-27-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, 24-27-ը նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-27-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։

Երևան քաղաքի հուլիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    39°C (2000թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        15.6°C (2004թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    26.5°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ