հոկտեմբերի 21 • 10:30, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` արևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, հոկտեմբերի 22-ի ցերեկը նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 22-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 26°C (1974 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -3.9°C (1977 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 12°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ