Եղանակը Հայաստանում
օգոստոսի 21 • 10:08, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օգոստոսի 21-22-ի և 25-26-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-22-ի և 25-26-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի օգոստոսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 38°C (2019թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.5°C (2009թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.5°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ