նոյեմբեր 20 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը առանձին շրջաններում, 22-ին, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 22-ին և 25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-22-ը, 24-25-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի։
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 20-ի և 23-ի ցերեկը, 21-ի գիշերը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Երևան քաղաքի նոյեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 20.5°C (1995թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -8°C (1973թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.3°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ