keyboard_arrow_left
Եղանակը Հայաստանում
հոկտեմբեր 20 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 20-ի և 25-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.9°C (1986թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -1.9°C (1977թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 12.3°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ