ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Եղանակը Հայաստանում
օգոստոսի 20 • 10:04, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 20-ի և 25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 20-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Օգոստոսի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի օգոստոսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`        37.7°C (2015 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`              13.1°C 1977 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`       25.8°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ