Եղանակը Հայաստանում
հունվարի 20 • 10:24, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունվարի 20-ի երեկոյան, 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում`

Հունվարի 20-ի ցերեկը, 23-ին, 21-ի և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ի և 24-ի ցերեկը, 22-ին և  25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսային՝ 2-5 մ/վ, հունվարի 23-24-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ի գիշերային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Снимок 1

Երևան քաղաքում` 

Հունվարի 20-ի ցերեկը հնարավոր է, 23-ին սպասվում է ձյուն: Հունվարի 21-22-ը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Снимок 2

Երևան քաղաքի հունվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    10.5°C (2010 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -30.1°C (1972 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    -4.1°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Снимок 3
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ