Եղանակը Հայաստանում
սեպտեմբերի 20 • 09:35, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-22-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-9 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ