Եղանակը Հայաստանում
սեպտեմբերի 19 • 10:08, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

 Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ը, 22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝՝ 18-22 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 8-12 աստիճանով, 20-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։

Հհ 19.09

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 19-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 20-ին, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 19.09

Երևան քաղաքի սեպտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    35°C (2022թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        4.5°C (1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    19.9°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 19.09

Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ