ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Եղանակը Հայաստանում
օգոստոսի 19 • 09:21, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 19-ի երեկոյան, 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 19-ի ցերեկը, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 17-20 մ/վ։

Երևան քաղաքի օգոստոսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`        40.0°C (2015թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        12.5°C 1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`       25.8°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ