Եղանակը Հայաստանում
մարտի 19 • 09:53, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Մարտի 19-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 21-23-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ 

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հհ 19.03

Երևան քաղաքում`

Մարտի 19-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 21-23-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Երևան 19.03

Երևան քաղաքի մարտի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    21.8°C (2018թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -14°C (1997թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    6.4°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 19.03

Հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում, իսկ մյուս շրջանների գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ