Եղանակը Հայաստանում
հունվարի 19 • 10:03, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը, 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-ին, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ի գիշերային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Снимок

Երևան քաղաքում` 

Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին և 23-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-22-ը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Снимок 1

Երևան քաղաքի հունվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    12.5°C (2018 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -28.8°C (1972 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    -4.3°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Снимок 3
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ