Եղանակը Հայաստանում
մարտի 18 • 09:59, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Մարտի 18-ի ցերեկը, 19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ 

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Հհ 18.03

Երևան քաղաքում`

Մարտի 18-ի ցերեկը, 19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 21-ին, 22-ի կեսօրից հետո, 23-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Երևան 18.03

Երևան քաղաքի մարտի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    21.5°C (2018թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -8.4°C (1963թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    6.1°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 18.03

Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ