Եղանակը Հայաստանում
նոյեմբեր 17 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 18-ի և 19-ի ցերեկը, 20-ին առանձին շրջաններում, 21-22-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 18-20-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 18-ի և 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է կարճատև անձրև, 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Երևան քաղաքի նոյեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 20.1°C (1966թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -7.4°C (1996թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.3°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ