սեպտեմբեր 17 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 17-18-ի և 21-22-ի կեսօրից հետո, 19-ին ժամանակ առ ժամանակ, 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկային ժամերին կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-ին, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 20-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի սեպտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 34.4°C (2022թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.1°C (1992թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.2°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ