Եղանակը Հայաստանում
մարտի 17 • 10:06, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ` շրջանների մեծ մասում, 21-ին, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ 

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ 

Հհ 1703

Երևան քաղաքում`

Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-21-ը, 22-ի երեկոյան սպասվում է անձրև։

Երևան 1703

Երևան քաղաքի մարտի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    22.1°C (1962թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -9.7°C (1990թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝   5.9°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 17.03

Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ